Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Վերբերի գրքերը բեսթսելեր են ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում

Վերբերի գրքերը բեսթսելեր են ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում
23.04.2015 | 11:05

«Գրական տապան» միջազգային ամենամյա փառատոնի պատվավոր հյուրն է ֆրանսիացի հանրաճանաչ գրող Բեռնար Վերբերը: Ապրիլի 23-ին, ժամը 16-ին, «Լոֆթ» ժամանցային կենտրոնում (հասցե՝ Մոսկովյան փող., 3) տեղի կունենա ֆրանսիացի արձակագրի պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը վերջերս թարգմանվել և հրատարակվել է հայերեն: Վերբերն արտասովոր և յուրօրինակ ձեռագրով գրող է։ Աստված, հրեշտակներ, մրջյուններ. նրա ստեղծագործությունների առանցքային թեմաներն են։ Վերբերի գրքերը բեսթսելեր են ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում։ Թարգմանվել են 30 լեզուներով և վաճառվել ավելի քան 20 միլիոն տպաքանակով։ Վերբերի ստեղծագործություններում վերլուծվում է մարդկային հոգու էվոլյուցիան:

Երիտասարդ ֆրանսիացին, բացի գրական-գեղարվեստական ստեղծագործություններից, գրում է նաև վերլուծական հոդվածներ։ «Կոտ դի Վուարի մագնանյան ահասարսուռ մրջյունները» վերնագրով հոդվածը «Նյուզ ֆաունդեյշնի» կողմից արժանացել է «Լավագույն երիտասարդ լրագրող» մրցանակին։
Դեռևս 1991-ին գրած նրա առաջին վեպը՝ «Մրջյունները», Ֆրանսիայում և աշխարհի մի շարք երկրներում ունեցել է ակնթարթային հաջողություն։ Հատկապես մեծ են եղել արձագանքները Կորեայում և Ռուսաստանում։

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ